Հայաստանի հանրապետության Ազգային Ժողովում 67 կողմ, 5 դեմ եւ 12 ձեռնպահ համամասնությամբ երկրորդ ընթերցմամբ ընդունվեց «Դիլիջանի միջազգային դպրոց ծրագրի շրջանակներում հարկային եւ մաքսային արտոնություններ տրամադրելու մասին» օրենքի նախագիծը:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անունից Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ խմբակցությունը քվեարկում է ազատ ռեժիմով, քանի որ միակարծիք չեն այս հարցում:
ՀԱԿ-ի անունից Լեւոն Զուրաբյանը դեմ արտահայտվեց նախագծին, քանի որ կառավարությունը չի ընդունել 4 խմբակցությունների անունից ներկայացված առաջարկությանը:
Դեմ են արտահայտվել նաեւ «Ժառանգության» պատգամավորները:
Հիշեցնենք, որ նման դպրոցի ստեղծմանը դեմ է հանդես գալիս «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների ստեղծմանը» նախաձեռնությունը, որի անդամները նշում են, որ հայ երեխան իր հայրենիքում պետք է բացառապես հայկական կրթություն ստանա, միաժամանակ հիմնավորապես սովորելով երկու եւ ավելի օտար լեզուներ:




























