Հայաստանում վերջին շրջանում կարմրուկով վարկվածության ընդամենը 4 դեպք է արձանագրվել` 2-ը երեխաների, 2-ը` մեծահասկաների մոտ: Այս մասին NEWS.am-ին ասաց Առողջապահության նախարարության իմունային պրոֆիլակտիկայի ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սարգսյանը:
Նրա խոսքով` երեք երեխաները Վրաստանի բանակիչներ են եղել, իսկ երկու մեծահասկաները` հայաստանցիներ, որոնք շփվել են հիվանդների հետ: «Բոլոր չորս դեպքերը կարմրուկի թեթեւ դսեւորումներ են ունեցել, միայն երեխաներն են հոսպիտալացեցվել ընդամենը երկու օրով: Ոչ մի բարդություն չի առաջացել»,-նշեց Գայանե Սարգսյան:
Նա ընդգծեց, որ ԱՆ կողմից դեպքերի գրանցումից հետո ճշգրտվել են հիվանդների վերաբերյալ բոլոր տվյալները` պատվաստումները, նախկինում հիվանդացությունը եւ այլն: Նա նաեւ Վրաստան այցելող բոլոր հայերին առաջարկեց ճշտել իրենց պատվաստումների կարգավիճակը, նախկինում հիվանդացությունը: «Եթե չեն պատվաստվել եւ նախկինում կարմրուկով չեն հիվանդացել, առաջարկում ենք մեկնելուց առջա դիմել պոլիկլինիկա: Առողջապահության նախարարի հրամանով պոլիկլինիկաներին հանձնարարվել է անվճար պատվաստումներ կատարել»,-ասաց նա:
Նշենք, որ հարեւան Վրաստանում արձանագրվել է կարմրուկով հիվանդների թվի կտրուկ աճ:




























