«Ռուսական երկաթուղիների» ղեկավար Վլադիմիր Յակունինը դարձել է ապատեղեկատվության զոհ. Միանգամից մի քանի ռուսական եւ արտասահմանյան տեղեկատվական գործակալություններ ստացել եւ հրապարակել են կեղծ տեղեկություններ այն մասին, որ Յակունինը պաշտոնաթող է եղել: Հաղորդագրությունն ուղարկվել է կառավարության մամուլի ծառայության փոստը նույնությամբ կրկնող հասցեից:

Այս մասին գրել են ՌԻԱ Նովոստին, Ինտերֆաքսը, ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, Reuters-ը եւ Bloomberg-ը:

Հաղորդագրությունում նշվում է, որ Յակունինի փոխարեն նշանակվել է առաջին փոխնախագահ Ալեքսանդր Միշարինը: Այս լուրերը զարմանքով են ընդունել ինչպես Միշարինը, այնպես էլ Յակունինը

Ինչպես պարզվել է, IP-հասցեն, որից ուղարկվել է հաղորդագրությունը, պատկանում է Իրկուտսկից մի փրովայդերի, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»: