Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի քարտուղար Վիկոր Սողոմոնյանը հաստատել է Լեռնային Ղարաբաղ նրա կատարած այցի մասին տեղեկությունները:

«Ռոբերտ Քոչարյանը մասնավոր այցով է գնացել Լեռնային Ղարաբաղ»,-ընդգծել է Վիկտոր Սողոմոնյանը` NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում: «Ինչպես միշտ նա մեկնում է Ղարաբաղ»,-հավելել է նախկին նախագահի մամուլի քարտուղարը:

«Ժողովուրդ» պարբերականի հաղորդմամբ` «Քոչարյանը հանդիպում է ղարաբաղյան տարբեր շրջանների ներկայացուցիչների հետ, այդ թվում` ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի»: ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը «Ժողովուրդի» թղթակցի հետ զրույցում ոչ հաստատե ոչ էլ հերքել է Քոչարյանի` Ղարաբաղում լինելու մասին տեղեկությունները: «Մենք այդ կապակցությամբ պաշտոնական հաղորդագրություն տարածե՞լ ենք: Եթե ոչ` ուրեմն ավելացնելու ոչիչ չունեմ: Բացառված չեն այնպիսի հանդիպումները, որոնց մասին ես կարող եմ տեղյակ չլինել: Եթե խոսքը լիներ պաշտոնական հանդիպման մասին, կհաղորդեինք այդ մասին»,-ասել է Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի քարտուղարը: