Ադրբեջանական ռազմական դատախազությունը պարզություն է մտցրել այն հարցում, թե ինչու է հետախուզման մեջ պաշտպանության նախկին փոխնախարար Իսա Սադիհովը:
ԱՊԱ-ին ի պատասխան կառույցի մամուլի ծառայությունում հաղորդել են, որ նախնական հետաքննություն է իրականացվում Ադրբեջանի բանակի պահուստային գնդապետի նկատմամբ, ով մեղավոր է ճանաչվել եւ 3 տարի ազատազրկման դատապարտվել 1996թ հունվարի 23-ին: Ներկայումս իրականացվում են անհրաժեշտ քննչական միջոցառումներ` կապված այս քրեական գործի հետ:
Նշենք, որ Իսա Սադիհովի նկատմամբ հանկարծակի հետաքրքրությունը կապված է լրատվամիջոցներում տարածված հաղորդագրությունների հետ, որոնց համաձայն` Սադիհովը, ով 2001-ին գտնվել է Նորվեգիայում, ապա տեղափոխվել Թուրքիա, հաղորդել է այն մասին, որ հետեւում է Ադրբեջանում տեղի ունեցող իրադարձություններին եւ մտադիր է շուտով Բաքու գալ: Նա նշել է, որ անհրաժեշտության դեպքում կարող է միանալ ընդդիմադիր շարժմանը: Հիշեցնենք, որ 1992-ին նա զբաղեցրել է արեւմտյան ուղղությամբ ռազմական գործողությունների հարցերով Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարի պաշտոնը
Նախկին զինվորականի հայտարարությունների նկատմամբ իշխանությունների նյարդային արձագանքը կապված է նաեւ երկրում օրեցօր զարգացող բողոքի ակցիաների հետ: Ամենայն հավանականությամբ, իշխանությունները վախենում են 1993թ «գյանջինսկիի իրադարձությունների» կրկնությունից, երբ երկրի մեծությամբ երկրորդ քաղաքում Սուրետ Հուսեյնովի ղեկավարությամբ ապստամբություն էր բարձրացել, որոնց ակտիվորեն մասնակցել էր նաեւ Սադիհովը:




























