Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը 2013 թ. երկրորդ կիսամյակի կարիքների համար դիզվառելիք կգնի «Ռաին Բոու» ընկերությունից: ՀՀ կառավարությունն այսօր՝ հունիսի 20-ին թույլատրեց ՀՀ պաշտպանության նախարարությանը՝ 3500 տոննա դիզվառելիք գնել այդ ընկերությունից՝ 1 տոննան առավելագույնը 1150 դոլարով:

Հատկանշական է, որ պաշտպանության նախարարության հայտարարծ մրցույթին մասնացել են նաեւ «Ֆլեշը», «Միկա Քորփորեյշնը», «Սի Փի Էս Օյլ քորփորեյշնը», «Միկա քորփորեյշնը»: Սակայն նախապատվությունը տրվել է օտարերկրյա ընկերությանը, որն ամենայն հավանականությամբ՝ գրանցված է Արաբական Միացյալ Էմիրություններում: «Ռաին Բոու» ընկերության գինը ներառում է տեղափոխման ծախսերը մինչեւ Մեղրիի մաքսակետ: