Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոն հրաժարվել է մեկնաբանել լրատվամիջոցներում տարածված հաղորդագրությունները այն մասին, որ Ռուսաստանը սպառազինություն է մատակարարում Ադրբեջանին:

 «Չեմ կարող մեկնաբանել այդ տեղեկատվությունը»,-ասել է ֆրանսիացի դիվանագետը` պատասխանելով NEWS.am-ի թղթակցի հարցին` կապված վերոհիշյալ փաստի հետ: «Այդ հարցի առնչությամբ իրենց դիրքորոշում են հայտնել Հայաստանի իշխանությունները»,-հիշեցրել է դեսպանը:

Ֆրանսիան, ինչպես եւ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն, ԵԱՀԿ ՄԽ համանախագահ-երկրներից է: Վերջին օրերս ադրբեջանական, հետո նաեւ ռուսական մամուլում հաղորդագրություններ են հայտնվել այն մասին, որ ՌԴ-ն Ադրբեջանին մեծ քանակությամբ սպառազինություն է մատակարարում: