Թուրքիայում «Մեծ մուրճ» հեղաշրջման ծրագրի շրջանակներում կալանվել է եւս մեկ բարձրաստիճան զինվորական։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Ստամբուլի զինվորական կալանավայր է տեղափոխվել Բալըքեսիր նահանգի ժանդարմերիայի հրամանատար, գնդապետ Մուրադ Օզչելիքը։
Աչքի է ընկել այն հանգամանքը, որ վերջինիս կալանումը արվել է առանց աղմուկի եւ հայտարարությունների։
Նշենք, որ Մուրադ Օզչելիքը եւս պատկանում է 162 այն զինվորականների թվին, ովքեր մասնակցել են 2003-ի մարտին առաջին ցամաքային ուժերի կողմից կազմակերպած «Մեծ մուրճ» սեմինարին, որը ըստ թուրքական Taraf-ի տարածած տեղեկության եղել է ռազմական հեղաշրջման ծրագիր։
NEWS.am-ը հիշեցնում է, որ Թուրքական Taraf-ի կողմից հրապարակած փաստաթղթերի համաձայն՝ «Մեծ մուրճ» գործողությունների ծրագիրը իր մեջ ներառում էր եւս չորս ծրագրեր, որոնց արդյունքում պետք է ռազմական հեղաշրջում տեղի ունենար։
Նախատեսված է եղել ուրբաթօրյա աղոթքի ժամանակ պայթեցնել մզկիթներ, Էգեյան ծովի վրա գցել կործանիչներ, դրանցով ցույց տալ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության թուլությունը եւ իրականացնել հեղաշրջում։



























