Հայաստանում այսօր` հունիսի 21-ին, «Քիմիա» եւ «Հայոց պատմություն» առարկաներով ավարտվում է պետական ավարտական եւ միասնական քննությունների առաջին փուլը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  Գնահատման եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) Արտաքին համագործակցության բաժնի պետ Արա Իսպիրյանը:

Նա տեղեկացրեց, որ 1400 դիմորդ քննություն կհանձնի «Քիմիայից», իսկ 2500 հոգի` «Հայոց պատմությունից»: Քննությունների երկրորդ փուլը կմեկնարկի հուլիսի 2-ից, դիմում-հայտեր ընդունվում են հունիսի 24-ից-հուլիսի 1: Քննությունների երկրորդ փուլին մասնակցում են բանակից զորացրվածները, առաջին փուլի այս կամ այն քննությունից հարգելի բացակայածները, քոլեջների եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ ավարտողները, արտասահմանում դպրոցն ավարտած հայրենակիցները:

Հունիսի 25-ից-հուլիսի 8-ը կկայանան  բանավոր քննությունները: