Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 4-ին այցելել է Մարտակերտ շրջկենտրոն, որտեղ ծաղկեպսակներ է դրել արցախյան ազատամարտի հրամանտարներ Վլադիմիր Բալայանի եւ Սասուն Հակոբյանի հուշարձաններին, ինչպես նաեւ եղել տեղի Վլադիմիր Բալայանի անվան միջնակարգ դպրոցում եւ ծանոթացել ուսման պայմաններին:

ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ այնուհետ նախագահը ուղեւորվել է Մեծ Շեն գյուղ: Այնտեղ Բակո Սահակյանը հանդիպել է գյուղի բնակչության հետ, հետաքրքրվել է գյուղում առկա հիմնախնդիրներով: Երկրի ղեկավարը հանձնարարել է հանրապետական եւ շրջանային համապատասխան կառույցներին հնարավորինս կարճ ժամկետում լուծել գյուղի ջրամատակարարման խնդիրը: