Վերջին ամիսներին Հայաստանում զարգացում է ապրում սոցիալական ցանցերում իրականացվող գովազդը։ Այս մասին NЕWS.am- Ինովացիայի թղթակցի հետ հարցազրույցում ասաց «X-Tech» ընկերության հիմնադիր տնօրեն Արման Աթոյանը՝ ավելացնելով, որ վերջին 4 ամիսներին ընկերություններին սոցիալական ցանցերը սկսել են հետաքրքրել հենց գովազդի նպատակով։
«Երկրպագուների էջ (fan page) է բացվում, իսկ հաջորդ քայլը լինում է այն, որ որքան հնարավոր է շատ մասնակիցներ ներգրավվի էջում»,- ասաց Աթոյանը՝ ավելացնելով, որ էջի անդամները դառնում են գովազդվող ընկերության թիրախային լսարանը։
Ըստ նրա՝ նման գովազդի հաջող փորձերից է Եվրատեսիլի երկրպագուների էջի բացումը։



























