Հայաստանում էլեկտրոնային առեւտրի ապրանքաշրջանառության այժմյան ծավալները չնչին են։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Հովհաննես Ավոյանը։
«Շահույթ հետապնդող ընկերությունների մեծ մասը շահագրգռված չի փոխանցումով կամ օնլայն առեւտրով զբաղվել, քանի որ այդ դեպքում նրանց գործունեությունը ավելի թափանցիկ կդառնա»,- ասաց Ավոյանը՝ ավելացնելով, որ սպառողներն էլ իրենց հերթին չեն վստահում օնլայն առեւտրին, որովհետեւ վստահ չեն, որ գնված ապրանքը որակյալ կլինի, կամ ժամանակին տեղ կհասնի։
Ավոյանի խոսքով՝ աշխարհում օնլայն գործարքները մեծ զարգացում է ապրել, մասնավորապես՝ ճանապարհորդական բիզնեսի ոլորտում։ Այս ոլորտում ընդհանուր գործարքների կեսից ավելին օնլայն է կատարվում։ Հայաստանում, ըստ Ավոյանի, այն կազմում է 0,01 տոկոս։ «Այդուամենայնիվ, վերջին շրջանում Հայաստանում սկսվել է որոշ աշխուժություն նկատվել օնլայն տոմսեր գնելու գործընթացում»,- ասաց ԻՏՁՄ նախագահը։



















