Աստրախանում № 108  մանկապարտեզի չորս սան է հոսպիտալացվել` «շիճուկային մենինգիտ» ախտորոշումով: Բժիշկները բնակիչներին հանգստացրել են` հայտարարելով, որ մենինգիտի որեւէ համաճարակ չկա, իսկ հիվանդության առաջացրած վիրուսը կապ չունի Դոնի Ռոստովի էնթերովիրուսի հետ:

Երեխաները հիվանդանոց են տեղափոխվել հունիսի 21-ին: Նրանցից մեկն արդեն հաջորդ օրը դուրս է գրվել: Աստրախանի մարզի գլխավոր բժիշկ Անատոլի Կովտունովը նշել է, որ ոչ մի ընդհանուր բան չկա Դոնի Ռոստովի էնթերովիրուսի հետ, եւ այդ մասին են վկայում փորձաքննության արդյունքները: