Ռուսաստանի Դաշնային միգրացիոն ծառայության Մոսկվայի երկրամասի վարչության միջշրջանային բաժնի աշխատակիցները ստուգել են տասնյակ հիմնարկություններ եւ այնտեղ հայտնաբերել ավելի քան 100 ներգաղթյալներ, ովքեր աշխատել են չնչին գումարի դիմաց:
Ինչպես գրում է Life News-ը, օրինակ, մի տաջկուհի արդեն 6 տարի է աշխատում է Լոսինո-Պետրովսկի հիմնարկություններից մեկում եւ դրա դիմաց ամսական ստանում է ընդամենը 10 հազար ռուբլի:
Ներգաղթյալների մեծ մասը Ռուսաստան է եկել Միջին Ասիայից: Նրանցից ոմանք անգամ չեն էլ ժխտում, որ աշխատելու իրավունք չունեն: Այժմ այդ մարդկանց հետագա ճակատագիրը կորոշվի դատարանում, իսկ գործատուներին սպառնում է մինչեւ 800 հազար ռուբլի տուգանք` ստուգայցի ժամանակ հայտնաբերված յուրաքանչյուր ներգաղթյալի համար:

























