Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը օտարերկրյա լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտել է, որ մարտի 29-ից 30-ը կլինի Թուրքիայում:
Թուրք լրագրողներից մեկը հարցրել է, որ 2006-ից այս կողմ Մերկելը չի եղել Թուրքիայում եւ ինչո՞ւ ընտրեց հենց այս պահը, որին ի պատասխան Գերմանիայի կանցլերը պատասխանել է, որ դա չի նշանակում, որ երկու երկրների միջեւ հարաբերությունները վատ են, այլ հակառակը` շատ լավ են եւ քանի որ երկար ժամանակ Թուրքիայում չի եղել դրա համար էլ մեկնում է:



























