Ադրբեջանական բանակի զինծառայողը հրազենային վնասվածք է ստացել: Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, միջադեպը գրանցվել է պաշտպանության նախարարության N զորամասում: Զորամասի 19-ամյա զինծառայող շարքային Շամսեդդին Իսքենդերովը վիրավորվել է տաբելային զենքի կրակոցի արդյունքում: Վիրավոր զինվորը հասցվել է Քյուրդամիրի կենտրոնական շրջանային հիվանդանոց:

Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հաստատել է ինֆորմացիան: Ըստ այդմ հաստատվում է, որ զինծառայողը վիրավորվել է որովայնի շրջանում` զենքի հետ անփութորեն վարվելու հետեւանքով: Ներկայումս նրա վիճակը բավարար է գնահատվում: Փաստի առնչությամբ հարուցվել է քրեական գործ` տարվում է հետաքննություն: