Հնդկաստանի Չիթարանջանի քաղցկեղային ազգային ինստիտուտը նիմ ծառի տերեւների սպիտակուցների փորձաքննություն է իրականացվել: Պարզվել է, որ NLGP պրոտեինը ճնշել է մկների քաղցկեղային բջիջների զարգացումը, գրում է «The Times of India»-ն: Սպիտակուցը փոխում է ուռուցքի շուրջ իմունային բջիջները:
Քաղցկեցի զարգացման ժամանակ իմունիտետը դադարում է նորմալ գործել եւ ոչ թե ոչնչացնում է քաղցկեղային բջիջները, այլեւ նպաստում դրանց զարգացմանը: NLGP-ն ամեն ինչ կարգավորում է: Իմունային բջիջների շարքում հատկապես առանձնանում են CD8+T բջիջները, հաղորդում է «MedDaily.ru»-ն:
Երբ իմունային համակարգը վերականգնում է իր ֆունկցաները, սկսում է թշնամաբար գործել ուռուցքի նկատմամբ, CD8+T-ի քանակը կտրուկ ավելանում է: Դա արգելակում է քաղցկեղը: Բացի այդ, պարզվել է, որ սպիտակուցը ոչ միայն նպաստում է տվյալ գործընթացին, այլեւ պաշտպանում է իմունային բջիջները չեզոքությունից:





























