2001թ սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների ենթադրող կասկածյալ Հալիդ Շեյխ Մոհամմեդը, 2003-2006թ Ռումինիայում ԿՀՎ գաղտնի բանտում գտնվելով, իր բանտապահներից թույլտվություն է խնդրել` աշխատելու իր «քաղաքացիական» մասնագիտությամբ` որպես ինժեներ: Նա խնդրել է թույլ տալ իրեն պատրաստել փոշեկուլի նոր մոդել:
Բանտի ղեկավարությունը կապ է հաստատել ԿՀՎ կենտրոնական ապարատի հետ, որտեղ ենթադրյալ ահաբեկչի խնդրանքին դեմ չեն եղել: Հատուկ ծառայությունում Associated Press-ի աղբյուրը ասել է, որ Մոհամմեդին թույլ են տվել զբաղվել դրանով, որպեսզի նա չխելագարվի: Ընդ որում, նրա մշակած սարքը լայն հասարակության համար անհասանելի չէ:
Բանտարկյալը կարողացել է փոշեկուլի նախագծմամբ զբաղվել միայն այն բանից հետո, ինչ նրանից ստացել են ամբողջ անհրաժեշտ տեղեկատվությունը, գրում է AP-ը: Գործակալության տվյալներով` նրան մինչ այդ հաճախ են կտտանքների ենթարկել` 180 ժամ թույլ չեն տվել, որ քնի, 183 անգամ ջրախեղդ են արել, ինչպես նաեւ երկար ժամանակ պահել են միայնակ խցում, գրում է «Lenta.Ru»-ն:
Նա համարվում է սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների գլխավոր մեղադրյալը:





























