Ֆինն ձկնորսը մեծ գայլաձուկ է բռնել, որի ստամոքսում մշկամուկ է եղել, հաղորդում է Savon Sanomat-ը: Տղամարդը կրծողին գտել է, երբ բացել է որովայնը:

Ձկնորսի խոսքով, նա գայլաձկանը տեսել է, երբ ձկնորսություն է արել Կոուտայարվի լճում: Նա տեսել է, թե ինպես է գիշատիչը բռնում մշկամկանը, սակայն կարծել է, որ գայլաձուկն այլ ձակն է կերել: Գայլաձուկը չէր կարողացել մարսել «ճաշը» եւ սատկել էր, հաղորդում է Lenta.ru-ն:

Չի հաղորդվում, թե ձկնորսն ինչ է արել իր 10 կգանոց ավարի հետ: Ձկան երկարությոնը եւս չի հաղորդվում: Գայլաձկները սովորաբար կարող են հասնել մեկուկես մետրի եւ կշռել մինչեւ 35 կգ: