Ամերիկյան Մահվան հովիտ ազգային արգելոցի աշխատակիցները դիմել են զբոսաշրջիկներին՝ խնդրելով արգելոցի տարածքում դադարեցնել ձվածեղ անելը, հաղորդում է NBC-ն:

Նրանց խոսքով, ռեյնջերները ստիպված են լինում մաքրել ինչպես ձվերը, այնպես էլ կճեպը եւ փաթեթները արգելոցի տարածքից: Այգու աշխատակիցները խնդրել են այցելուներին մաքրություն պահպանել եւ մաքրել աղբը: Նրանք, ովքեր չափազանց շատ են ցանկանում ստուգել՝ հնարավոր է Մահվան հովտում ձվածեղ պատրաստել, թե ոչ, կարող են թավաներ կամ սննդային փայլաթիթեղ օգտագործել, հաղորդում է Lenta.ru-ն:

Ձվերով ճիշտ փորձի օրինակը այգու աշխատակիցներն իրենք զետեղել են YouTube-ում: Հոլովակը, որում հեղինակները զբոսաշրջիկներին կոչ են արել քարերի վրա ձվածեղ չանել, արդեն 200 հազար մարդ է դիտել: Տեսագրության մեջ երեւում է, որ թավայի մեջ ձուն արեւի ճառագայթների ազդեցությամբ իսկապես թանձրանում է:
Զբոսաշրջիկներին դիմել են 1913թ. հուլիսի 10-ի ջերմաստիճանային ռեկորդի նախօրեին: Այն ժամանակ օդի ջերմաստիճանը արգելոցի տարածքում հասել էր 57 աստիճանի ըստ Ցելսիուսի: