Ռիգայում դատավճիռ է կայացվել 42-ամյա նախկին բուժքույր Դայգե Տերաուդեի նկատմամբ, ով մեղադրվում է սեփական երեխաներին խեղելու եւ սպանելու մեջ: Կինը դատապարտվել է ցմահ ազատազրկման, հաղորդում են լատվիական լրատվամիջոցները:

Նախկին բուժքրոջը ձերբակալել են 2011թ. Նոյեմբերին: Նա տարիներ շարունակ իր դեռահաս դստերը քնաբեր էր ներարկում եւ աչքերի մեջ դեղամիջոց լցնում, որը վնասում էր տեսողությունը: Կինն այդպես վարվում էր բարեգործական կազմակերպությունից գումար հավաքելու, եւ հաշմանդամության նպաստ ստանալու համար: Կեղծիքը բացահայտել էր բժիշկներից մեկը՝ ենթադրելով, որ աղջիկը վատ է տեսնում մեխանիկական ազդեցության պատճառով:

Ավելի ուշ պարզվել էր, որ Տերաուդեն չորս երեխա է ունեցել, որոնցից երեքը մահացել են: Արտաշիրմումից հետո պարզվել էր, որ երեխաները մահացել են ոչ բնական մահով: