Վատիկանը մանկապղծությունը պաշտոնապես ընդգրկել է հանցագործությունների շարքում, նախկինում կաթոլիկ քաղաք-պետության օրենսդրության մեջ առանձին նման հանցագործություն չէր նշվում:
Բացի մանկապղծությունից նոր օրենքներում առաջին անգամ նշվում են մանկական մարմնավաճառությունը, մանկական պոռնկագրության ստեղծումն ու պահումը եւ այլն: Երեխաների դեմ հանցագործությունների համար Վատիկանում սպառնում է մինչեւ 12 տարվա ազատազրկում:
Նաեւ առաջին անգամ որպես հանցագործություն նշվում է Վատիկանի ներքին տեղեկատվության բացահայտումը, որի համար 8 ամսից մինչեւ վեց տարի ազատազրկում, կամ 2 հազար եվրո տուգանք է նախատեսվում, հաղորդում է Lenta.ru-ն:
Նոր օրենքներն ընդունվել են Հռոմի պապ Ֆրանցիսկոսի նախաձեռնությամբ:





























