Ամերիկյան Օհայո նահանգի բնակիչ Էդվին Թոբերգտան անհասկանալի հակում է դրսեւորում ռետինե ներքնակների նկատմամբ: Նա մեկ անգամ արդեն բանտում հայտնվել էր` ուրիշին պատկանող ռետինե ներքնակը բռնաբարելու համար:

Բանտից դուրս գալով նա կրկին անցել է գործի, հաղորդում է «Huffington Post»-ը: 2011 թ-ին 32-ամյա  Էդվինին նկատել էր նրա հարեւանը` իր իսկ վարդագույն ներքնակի վրա կիսամերկ վիճակում եւ զանգել էր ոստիկանություն: «Մոլագարին» ձերբակալել եւ բանտարկել էին երկու տարով:

Սակայն վերջերս հարեւանությամբ ապրող երեխան տեսել է, թե ինչպես է նա առանց վարտքի դուրս գալիս ետնաբակ` ձեռքին նույնպիսի  վարդագույն ռետինե ներքնակ, որի պատճառով երկու տարի բանտում էր եղել: Ոստիկանությանն այլ բան չի մնացել, քան կրկին ձերբակալել նրան: Դատական լսումները կկայանան հուլիսի 23-ին: