Իռլանդիայում խորհրդարանն առաջին անգամ մասնակի թույլատրել է բժշկական ցուցումներով աբորտների անցկացումը: 127 օրենսդիրներ կողմ են եղել, 31 –ը՝ դեմ: Այժմ երկրում աբորտը թույլատրելի է այն դեպքում, եթե բժիշկները հայտնեն, որ հղիությունը սպառնում է կնոջ կյանքին:
Աբորտները նախկինի պես արգելված են, անգամ արնապղծության եւ բռնաբարության հետեւանքով առաջացած հղիության դեպքում, հայտնում է rbc-ն՝ վկայակոչելով BBC-ն:
Իռլանդիայի կանայք Գերագույն դատարանի միջոցով հղիության ընդհատման սահմանադրական իրավունք էին ձեռք բերել 1992թ., սակայն դատարանի որոշումը համապատասխան օրենսդրական փոփոխություններով չէր ուղեկցվել, ինչը բժիշկների աշխատանքը պոտենցիալ դատապարտելի էր դարձնում:
Լրատվամիջոցների գնահատականով՝ ամեն օր մոտ 11 կին Իռլանդիայից Մեծ Բրիտանիա է մեկնում՝ հղիություն ընդհատելու:





























