Ֆրանսիայի հյուսիսում տեղակայված Ռուբե քաղաքի իշխանությունները խնդրել են սրճարանների եւ ռեստորանների տերերին դրանց բացօթյան հատվածները փակել մահմեդականների համար սրբազան համարվող Ռամադան ամսվա ընթացքում` նրանց պահքի ընթացքում չգայթակղելու համար:

Բացի այդ, խորհուրդ է տրվել երկարաձգել աշխատանքային ժամերն ու ճաշացանկում ներառել պահքի համար նախատեսված սնունդ: Քաղաքապետի տեղակալի խոսքով` տարեցտարի քաղաքի մահմեդական-զբոսաշրջիկների թիվն աճում է, ուստի իսլամի նորմերի նկատմամբ հարգալից վերաբերմունքը էլ ավելի մեծ քանակությամբ հյուրեր կգրավի, հաղորդում է «Pravda.Ru»-ն: