«Բոստոնյան խեղդամահ անող» Ալբերտ Դե Սալվոյի բարեկամները համաձայնել են կրկնակի արտաշիրման` ԴՆԹ նմուշ ստանալու: Հիշեցնենք, որ նա մեղադրվում էր 10 կանանց խեղդամահ անելու մեջ:
Ավելի վաղ ոստիկանությունն արդեն փորձագիտության ենթարկել է Դե Սալվոյի զարմիկի ԴՆԹ-ն եւ եկել այն եզրակացության, որ նրա բարեկամը 1964թ բռնաբարել եւ սպանել է 19-ամյա Մերի Սալլիվանին:
2001թ Դե Սալվոյի եւ Սալլիվանի մարմիններն արդեն արտաշիրմվել են: Սակայն այն ժամանակ Սալլիվանի մարմնի վրա հայտնաբերվել են այլ տղամարդու կենսաբանական նյութեր եւ նրանց կապն ու Դե Սալվոյի հանցանքը չի հաջողվել ապացուցել, հաղորդում է «Lenta.Ru»-ն:
Համարվում է, որ Դե Սալվոն 1962-1964թթ ընթացքում Բոստոնի մերձակայքում սպանել է 19-75 տարեկան առնվազն 11 կանանց: Նրանցմեծ մասը բռնաբարվել է, հետո խեղդամահ արվել իրենց իսկ զուգագուլպաներով կամ հագուստի այլ ատրիբուտներով: 1967թ ձերբակալված Դե Սալվոն խոստովանել է 13 կանանց սպանություն: Նա դատապարտվել է ցմահ ազատազրկման եւ 1973թ սպանվել բանտում:





























