Մոնակոյի թագավորական ընտանիքը փրկել է երկու փղերի, որոնց համար նախկինում պայքարում էր դերասանուհի Բրիջիտ Բարդոն: Ամիսներ առաջ Լիոնի կենդանաբանական այգում բնակվող կենդանիներին սկսել էին կասկածել տուբերկուլյոզով հիվանդ լինելու մեջ: Որոշում էր կայացվել թունավորելով սպանել փղերին, սակայն Մոնակոյի արքայադուստր Ստեֆանիան որոշել է նրանց իր խնամքի տակ առնել:
Հուլիսի 12-ին նրանց բերել են թագավորական ընտանիքին պատկանող ռանչո, հաղորդում է «Vesti.Ru»-ն` վկայակոչելով The Local-ին: Կենդանաբանական այգու տնօրենը հաղորդել է, որ շուտով կենդանիները կտեղափոխվեն այնպիսի վայր, որտեղ մարդկանց եւ այլ կենդանիների առողջության համար սպառնալիք չեն ներկայացնի: Կանցկացվի տուբերկուլյոզի կրկնակի թեստավորում:
Կենդանիները պետք է սպանվեին դեռեւս 2012թ դեկտեմբերին, սակայն նրանց պաշտպանել է Բրիջիտ Բարդոն: Նա պայման էր դրել, որ եթե կենդանիներին սպանեին, ինքը եւս Դեպարդյեի նման կմեկներ Ռուսաստան` մշտական բնակության:
Բրիջիտ Բարդոն մտադիր է ռուսական քաղաքացիություն ստանալու հայց ներկայացնել





























