Ամերիկացի գիտնականները պարզել են, որ նավթ արդյունահանելու համար հողի տակ ջուր բաց թողնելու հետեւանքով այդ վայրերում կարող են երկրաշարժեր տեղի ունենալ: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Science ամսագրում, հաղորդում է BBC News-ը:

Գիտնականների եզրակացությունները հիմնված են երեք կետերում (Թեքսասում, Քոլորադոյում եւ Օքլոհոմայում) սեյսմիկ ակտիվության վերլուծության վրա, որտեղ նավթի արդյունահանման ժամանակ ջուր է լցվել հողի տակ:

Համեմատելով այդ տվյալները գլոբալ սեյսմիկ տվյալների հետ, գիտնականները հայտնաբերել են, որ ուժեղ երկրաշարժերի «արձագանքը» կարող է դրսեւորվել հենց այն վայրերում, որտեղ հողի տակ ջուր են բաց թողել: