Հղիության շրջանում ծխելը բացասաբար է ազդում տղաների սերմնահեղուկի որակի վրա: Եթե երեխան, մեծանալով, ինքն էլ է ծխող դառնում, ապա նրան անպտղություն է սպառնում:
Նման եզրակացության են եկել ավստրալացի մասնագետները, որոնք տասնամյակներ շարունակ հետեւել են 2900 կանանց եւ նրանց որդիներին: Գիտնականները հետազոտել են 20-22 տարեկան երիտասարդ տղամարդկանց, մասնավորապես, գնահատելով նրանց սերմնահեղուկի որակը եւ սեռական հորմոնների մակարդակը: Պարզվել է, որ յուրաքանչյուր 6-րդի մոտ սերմնահեղուկի որակը չի համապատասխանել նորմային: Դրա պատճառը եղել է այն, որ նրանց մայրերը հղիության շրջանում ծխել են, հաղորդում է «Կրոխա»-ն:
Բանն այն է, որ ծխելը հանգեցնում է ընկերքի ներսում զարգացման ձգձգման, ուստի ծխող կանանց երեխաները ծնվում են ավելի փոքր քաշով եւ թույլ իմունիտետով:





























