Այս շաբաթվա վերջին Հնդկաստանում կուղարկվի վերջին հեռագիրը, որով կավարտվի Հնդկաստանում, նաեւ ողջ աշխարհում այդ ծառայության 162-ամյա պատմությունը:

Առաջին անգամ Հնդկաստանում հեռագիրը կիրառվել է 1851 թվականին՝ անգլիացի գաղութարարների կողմից: Այդ օրվանից հեռագրային ծառայությունը զարգացել է, իր պիկին հասնելով 1985 թվականին, երբ ունեցել է 12 հազար աշխատակից եւ ուղարկվել է ավելի քան 60 մլն հեռագիր, հայտնում է DailyMail-ը:

Մինչեւ վերջերս Հնդկաստանում օրական մոտ 5 հազար հեռագիր է ուղարկվել, ծառայությունը գործել է 75 գրասենյակներում:

Նշվում է, որ վերջին հեռագիրը կուղարկվի հուլիսի 14-ին: Հեռագրի վերջին բառը կլինի «Stop»-ը: