Business Insider պարբերականը կազմել է շոկոլադ ուտելու խորհուրդների ցանկը, որը կոչված է օգնել հայտնաբերել այդ արտադրանքի բոլոր համային հատկությունները:
Շոկոլադի համի վրա ազդում են սենյակի օդի ջերմաստիճանը, խոնավությունը եւ օրվա ժամանակը: Լավագույն տարբերակն է շոկոլադ ուտել սենյակային ջերմաստիճանի, չափավոր լուսավորության պայմաններում եւ չոր վայրում:
Շոկոլադը չպետք է ուտել արագ, այլ պետք է փորձել որքան հնարավոր է երկար պահել բերանում. այդպես ավելի լավ ես բացահայտում նրա համային հատկությունները, հաղորդում է Iaftnews-ը:
Փորձագետները խորհուրդ են տալիս ձմռանը որպես շոկոլադի միջուկ օգտագործել պոպոքը եւ տրյուֆելը, որոնք օգնում են տաքանալ եւ հանդարտվել: Ամռանը նախընտրությունը պետք է տալ ծիրանաչրին եւ խնձորի ջեմին:





























