Իրաքի հյուսիսային Քիրքուք քաղաքի սրճարանում հուլիսի 12-ին տեղի ունեցած պայթյունը 38 մարդու կյանք է խլել, 29 մարդ վիրավոր է։
Մարդաշատ սրճարանում պայթյունը տեղի է ունեցել երեկոյան՝ իֆթարի ժամանակ (Ռամադան ամսին մահմեդականների ավանդական ընթրիքը)։
Ականատեսների խոսքով՝ պայթյունը կազմակերպել է մահապարտ-ահաբեկիչը, որը սրճարան է մտել «Ալլահ աքբար» բացականչելով, հայտնում է lenta.ru-ն՝ վկայակոչելով Agence France-Presse-ը:
ՄԱԿ-ի տվյալով՝ հունիսին Իրաքում նվազագույնը 760 մարդ է սպանվել։ Գրոհները կապված են շիաների եւ սունիների միջեւ կրոնական տարաձայնությունների հետ։



























