Զիմբաբվեում կոռուպցիան այն աստիճանի է հասել, որ ծնարաններում ծննդաբերող կանանցից յուրաքանչյուր ճիչի համար 5 դոլար են գանձում:
Սա կարող է կատակ թվալ, սակայն այդպես չէ: Թեեւ աֆրիկյան այս երկրի բնակիչների ամենամյա միջին եկամուտը 150 դոլար է, Զիմբաբվեի հիվանդանոցներում ծննդաբերության համար 50 դոլար են վերցնում: Այսպիսով, եթե մայրը ծննդաբերելիս մի քանի անգամ ճչա, նա կարող է կորցնել տարեկան եկամուտի կեսը, գրում է «Washington Post»-ը:
Ըստ «Transparency International» իրավապաշտպանական ընկերության տեղեկությունների՝ եթե կինը չի կարող վճարել, ապա նրան պահում են հիվանդանոցում, մինչեւ ընտանիքը չվճարի անհրաժեշտ գումարը: Այդ պատճառով Զիմբաբվեում բազմաթիվ կանայք ստիպված են տանը ծննդաբերել: Ըստ ՄԱԿ-ի զեկույցի՝ այդ երկրում ծննդաբերելիս օրական միջինը ութ կին է մահանում:





























