Լոնդոնի հետազոտական ինստիտուտի աշխատակիցները ապացուցել են, որ պաղպաղակը կարող է երջանկացնել մարդուն: Հետազոտությունների արդյունքում գիտնականները մանրամասն ուսումնասիրել են պաղպաղակ ուտողի ուղեղի աշխատանքը:
Արդյունքում պարզվել է, որ պաղպաղակը բավական լրջորեն ազդում է գլխուղեղի հատվածների վրա, որոնք պատասխանատու են երջանկության զգացման համար: Հատկապես ուշագրավ է, որ դրանց ակտիվացման համար բավարար է մեկ գդալ պաղպաղակը, հաղորդում է «Մեդվեստի»-ն:
Ըստ վիճակագրական տվյալների, ամեն վայրկյան աշխարհում մեկ պաղպաղակ է վաճառվում, իսկ յուրաքանչյուր տարի մարդն ուտում է մոտ 12 կգ պաղպաղակ:





























