Յակուտիայում հայտնաբերված Յուկի մամոնտի մնացորդները ցուցադրվում են ճապոնական Յոկոհամա քաղաքի ցուցահանդեսում:

Յուկիի մնացորդները հայտնաբերվել էին Յակուտիայում, 2010թ. ամռանը: Էգը մահացել էր մոտ 10 տարեկանում, 39 հազար տարի առաջ: Ցուցահանդեսի կազմակերպիչները նշում են, որ մնացորդները շատ լավ են պահպանվել, անվնաս են մնացել ոչ միայն ոսկորներն ու մորթին, այլեւ փափուկ հյուսվածքները:

Մամոնտի մնացորդները բերվել են Ճապոնիա՝ հատուկ կոնտեյներով, եւ պահվում են -10 աստիճանում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ցուցահանդեսում հանդիսատեսները կարող են տեսնել եւս մոտ 100 ցուցանմուշներ, որոնք պատմում են նախապատմական ժամանակների մասին: