Եթե տղամարդն ավելորդ քաշ ունի, պարտավոր է նվազեցնել այն: Անգամ ոչ իր, այլ ապագա երեխաների եւ թոռների համար: Հենց հորից են փոխանցվում քաշի խնդիրներն ու մետաբոլիկ շեղումները, գրում է The Times of India-ն:

Այդ փոխկապակցվածությունը պարզել են մկների օրինակով: Մասնավորապես, գեր արուները, որոնք դիաբետի ակնհայտ նախանշաններ չունեն, միեւնույն է՝ փոխանցել են հիվանդանալու հակվածությունը ժառանգներին, ընդ որում իգական սեռի ժառանգներին, հաղորդում է MedDaily.ru-ն:

Այն դեպքում, երբ ապացուցվի, որ մարդկանց մոտ էլ նույնն է կատարվում, որ բեղմնավորման ժամանակ հոր քաշն ու սննդակարգն ազդում են երեխայի առողջության եւ կյանքի տեւողության վրա, բժիշկները ստիպված կլինեն փոխել խորհրդատվությունները:

Ավանդաբար այդ խորհրդատվությունները վերաբերում են մորը, սակայն Ադելաիդայի համալսարանների առողջության կենտրոնի գիտնականների հետազոտությունը կարող է փոխել ընտանիքի պլանավորման մոտեցումը: