Մեծ Բրիտանիայում կայացած աճուրդում նոր գնային ռեկորդ է սահմանվել. 1954թ. արտադրության սպորտային Mercedes-Benz W196 մակնիշի մեքենան վաճառվել է մոտ 20 մլն ֆունտով: Դա այսօր աշխարհի ամենաթանկ Մերսեդեսն է եւ աշխարհի ամենաթանկ մեքենաներից մեկը:
50-ականների կեսերին ավելի արագ մեքենա չի եղել: W196-ն 9 անգամ դարձել է «ֆորմուլա-1»-ի հաղթող: Ինժեներները շարժիչը ստեղծել են՝ օգտագործելով ավիացիոն տեխնոլոգիաներ, եւ մեքենան ունի 290 ձիաուժ հզորություն, հաղորդում է NTV-ն:
Առաջին իսկ մրցավազքում մեքենան ռեկորդային 200 կմ/ժամ արագություն է ցուցադրել:





























