Մոսկվայում  1,7 հազար ներգաղթյալի են ձերբակալել, որոնք բնակվում էին ապօրինի կառուցված ավանում:

Մոսկվայի ՆԳՆ-ի մամուլի ծառայությունից հայտնել են, որ իրականացված գործողությունների արդյունքում ոստիկանական բաժանմունքներ են  բերման ենթարկվել 1683 արտասահմանյան քաղաքացիներ` նրանց ինքնությունը, ինչպես նաեւ ՌԴ-ի տարածքում գտնվելու օրինականությունը պարզելու համար: Կառուցվող շենքում ներգաղթյալներին տեղավորել է Մոսկվայի շինարարական ընկերություններից մեկը: Ձերբակալվածների շարքում կան 120 ապօրինի ներգաղթյալներ: 

Շինության մուտքի մոտ կանգնած են եղել Ուզբեկստանի երեք բնակիչներ` համազգեստով, որոնք ներկայացել են որպես հսկիչներ, սակայն  իրականում ընկերության հսկիչներ չեն եղել: Նրանց մոտ չի եղել համապատասխան վկայական, հայտնում է ՆՏՎ-ն:

Վճռվում է ապօրինի միգրացիայի կազմակերպման համար  քրեական գործ հարուցելու հարցը: