Հասմիկ Գրիգորյանն իր երկրու դուստրերի հետ միասին 2013 թվականի ապրիլին Գերմանիայից վերադարձել է Հայաստան: Նա նախկինում ունեցել է ՀԽՍՀ քաղաքացու անձնագիր եւ իրեն ու իր դուստրերին ՀՀ քաղաքացու անձնագիր տրամադրելու խնդրով դիմել է ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության Շենգավիթի բաժանմունք: Այնտեղից գործն ուղարկվել է ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչություն, սակայն նրանց՝ ՀՀ քաղաքացու անձնագրերի տրամադրումը ձգձգվել է:

Հասմիկ Գրիգորյանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին: Պարզաբանումներ ստանալու նպատակով Պաշտպանը գրություն է ուղարկել ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչություն, որտեղից հայտնել են , որ Հ. Գրիգորյանի երկու դուստրերը ճանաչվել են ՀՀ քաղաքացի:

ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետը Պաշտպանին հայտնել է նաեւ, որ գործող կարգի համաձայն` աղջիկներն անձամբ պետք է դիմեն ՀՀ ոստիկանության Շենգավիթի անձնագրային բաժանմունք ՀՀ քաղաքացու իրենց անձնագրերը ստանալու համար:

Պաշտպանի միջամտութան արդյունքում Հասմիկ Գրիգորյանն արդեն անձնագրավորվել է ՀՀ քաղաքացու անձնագրով, իսկ նրա երկու դուստրերը շուտով կստանան իրենց անձնագրերը:

Քաղաքացու անուն-ազգանունը փոխված է: