Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Երեւան քաղաքի վարչությունների եւ Մարաշի բաժանմունքի ծառայողները Չարենցի փողոցի տներից մեկից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 21-ամյա Նարեկ Պ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա խոստովանական ցուցմունք է տվել, որ հունիս ամսվա ընթացքում իր մոտ եղած մուտքի դռան բանալիով չորս անգամ բացել է Չարենցի փողոցում գտնվող առանձնատներից մեկի դուռը եւ հափշտակել 200 ԱՄՆ դոլար, 200 եվրո, 55.000 դրամ, ոսկյա զարդեր եւ արծաթյա մետաղադրամներ:
Նշանակվել է ապրանքագիտական փորձաքննություն:
Գողոնը մասամբ առգրավված է: Կատարվում է հետաքննություն:




























