34-ամյա Արման Խ.-ն, որը հուլիսի 12-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 263 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով (Պոռնկագրական նյութեր կամ առարկաներ, այդ թվում՝ տպագիր հրատարակություններ, կինոյի եւ տեսաֆիլմերի նյութեր, պատկերներ կամ պոռնկագրական բնույթի այլ առարկաներ ապօրինի տարածելը, գովազդելը, իրացնելը, ինչպես նաեւ այդ նպատակով պատրաստելը), այսօր՝ հուլիսի 17-ին ներկայացել է ոստիկանություն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա այդպես է վարվել ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական եւ անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ:




























