Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 45-ամյա Հովիկ Ա.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նա հուլիսի 9-ին, ժամը 17.00-ի սահմաններում, աշխատանք խնդրելու նպատակով գտնվելով Փարաքար գյուղում գտնվող ավտոլվացման կետի տնօրենի առանձասենյակում, եւ օգտվելով վերջինիս բացակայությունից, կախիչից կախված հագուստի գրպանից գողացել է գումար:

Գողության մասին տուժողը նախկինում ոստիկանություն չէր հայտնել:

Կատարվում է հետաքննություն: