42-ամյա Գոռ Ղ.-ն հուլիսի 16-ին ներկայացել է ոստիկանության Մեղրիի բաժին եւ կամավոր հանձնել «ԻԺ 27» տիպի 12 մմ տրամաչափի երկփողանի եւ «ՏՕԶ-8Մ» տիպի 5,6 մմ տրամաչափի հրացաններ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա ոստիկաններին ասել է, որ դրանք հայտնաբերել է հունիսի 15-ին, ժամը 19.00-ի սահմաններում, իր այգու տնակի տանիքից, որը պատկանել է հանգուցյալ հորը:

Կատարվում է քննություն: