Հայաստանում, հուլիսի 16-ից 17-ն ընկած ժամանակահատվածում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու` 16, յուրացման կամ վատնման՝ 8 եւ խարդախության 4 դեպքերն էլ բացահայտվել են:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ բացահայտվել է գողության 5 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության՝ 2, մարմնական վնասվածք հասցնելու եւ ավազակային հարձակման 1-ական դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է 7 ավտովթար. 8 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:



























