Հաճախորդների կողմից բանկային հաշվի ինքնուրույն համալրման եւ վարկի մարման համար «Յունիբանկը» գործարկել է նոր վճարային տերմինալներ: Այդ մասին տեղեկացնում են Բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Այսօր բանկային հաշվի համալրումն ու վարկի մարումը «Յունիբանկում» հաճախորդը կարող է կատարել ինքնուրույն` նոր վճարային տերմինալների միջոցով:
Տերմինալի պարզ եւ մատչելի շահագործումը վճարման գործընթացը դարձնում է շատ արագ եւ հարմար: Հաճախորդը պարզապես պիտի ընտրի իրեն անհրաժեշտ գործարքը եւ հետեւի տերմինալի էկրանին առաջարկվող քայլերի հերթականությանը: Տերմինալով գործարքներ կատարելիս լրացուցիչ միջնորդավճար չի գանձվում:
Արդեն տեղադրված են 34 տերմինալներ «Յունիբանկի» մայրաքաղաքային եւ որոշ մարզային մասնաճյուղերում, այդ թվում` Գյումրիում, Վանաձորում, Սեւանում, Հրազդանում, Արթիկում եւ Կապանում: Մինչեւ հուլիսի վերջը տերմինալներ կտեղադրվեն բանկի բոլոր 45 մասնաճյուղերում:
Տերմինալներից օգտվող հաճախորդների թվի աճը վկայում է, որ տվյալ ծառայությունը պահանջված է ինչպես Երեւանում, այնպես էլ` մարզերում: Շաբաթական կտրվածքով գործարքների ծավալը աճում է միջինը հինգ անգամ:





























