Լոռու մարզի Գուգարք գյուղում օձը խայթել է մի քաղաքացու:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե հուլիսի 17-ին, ժամը 17.28-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 17.19-ի սահմաններում օձի խայթոցից թունավորումով իրենց մոտ է տեղափոխվել Լոռու մարզի Գուգարք գյուղի բնակիչ՝ 1993թ. ծնված Ի.Առաքելյանը:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են լավ:

Հուլիսի 17-ին, ժամը 17.48-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Խաչատրյան փողոցի թիվ 4 տանը նկատվել է օձ, որին որսալու համար անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, օձը հայտնաբերվել է եւ տեղափոխվել անվտանգ տարածք:

Հուլիսի 17-ին, ժամը 18.03-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Լեռնագործների փողոցի 19ա շենքի 1-ին բնակարանում նկատվել է օձ, որին որսալու համար անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ՄՓՎ օպերատիվ խումբը, օձը հայտնաբերվել է եւ տեղափոխվել անվտանգ տարածք: