Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրը Լոս Անջելեսի Մանկական հիվանդանոցի բժիշկ, բժշկական գիտություննեի դոկտոր Ստյուարտ Սիգելին  պարգեւատրել է «Տարվա հաստատություն» մրցանակով` Կալիֆորնիայի Գլենդել քաղաքի ամենամյա հանդիսավոր երեկոյի ընթացքում:  Այս մասին գրում է The Wall Street Journal-ը: Սիգելը եւ նրա գործընկեր, բժշկական գիտությունների դոկտոր Նինա Կապուրը կարեւոր դեր են կատարել Երեւանում աուտոլոգիական փոխպատվաստման առաջին ծրագրի ստեղծման գործում:

«Ինձ համար մեծ պատիվ է ընդունել այս մրցանակը Լոս Անջելեսի Մանկական հիվանդանոցի անունից: Մենք ուրախ եւ շնորհակալ ենք այս հետաքրքրիր աշխատանքի համար, որը կօգնի բավարարել փոխպատվաստման կարիք ունեցող հայ երեխաների պահանջները»,– ասել է Քաղցկեղի եւ արյան հիվանդությունների մանկական կենտրոնի հիմնադիր եւ տնօրեն Ստյուարտ Սիգելը:

Ինտենսիվ քիմիաթերապիա ընդունող կամ արյան հիվանդություններով տառապող երեխաներին կարող է անհրաժեշտ լինել ցողունային բջիջների փոխպատվաստում: Փոխպատվաստման ժամանակ չհասունացած արյունաստեղծ բջիջները ներդրվում են երեխայի օրգանիզմում՝ դիմադրողական համակարգը վերականգնելու համար: