Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հուլիսի 17-ին, ժամը 18.00-ին, ոստիկանություն կամավոր ներկայացել է ՌԴ քաղաքացի, 1986 թ. ծնված Արսեն Ա.-ն:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա ս/թ ապրիլի 1-ից ՌԴ Սամարայի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու մեղադրանքով:




























