Այգեպար-Տավուշ գյուղերի խաչմերուկում  հուլիսի 17-ին, ժամը 21.30-ի սահմաններում   «ԳԱԶ-24»  մակնիշի ավտոմեքենա է դուրս  եկել երթեւեկելի մասից, գլորվել ձորը:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: