Գետափ-Մարտունի ճանապարհի 21-րդ կմ-ին հուլիսի 17-ին, ժամը 20.30-ի սահմաններում «Կրայսլեր» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ շրջվել, ինչի հետեւանքով վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն:



























